Ինչպես հայտնում են Հիմնադիր խորհրդարանից, Սյուզի Գևորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկն է:
Վերջին օրերի ընթացքում Սյուզի Գևորգյանը զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ ընթացքում ոստիկանները մշտապես հետևել են Սյուզի Գևորգյանին և պարբերաբար փորձել են խոչընդոտել նրան:
Երեկ՝ օգոստոսի 14-ի երեկոյան, տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրան, սպառնացել են, այնուհետև դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ այսօր Վարուժան Ավետիսյանը պարզաբանումներ կներկայաացնի: