Ռուսաստանում ուղղաթիռ է ընկել ծով. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոնողական խմբերը հայտնաբերել են Խաբարովսկ երկրամասում կործանված Մի-8 ուղղաթիռի կործանման վայրը, կան զոհեր: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել են Խաբարովսկ երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Մի-8-ի անձնակազմի հրամանատարը կապի է դուրս եկել ավիաընկերության հետ և հայտնել, որ ուղղաթիռն ընկել է Օխոտի ծովը: Այս մասին գործակալությանը հայտնել են ավիացիոն շրջանակներից:

«Ուղղաթիռում գտնված 16 մարդուց 10-ը փրկվել են,  նրանք ինքնուրույն ափ են նետվել:

Ուղղաթիռը, օդանավի անձնակազմի հրամանատարի խոսքերով` խորտակվել է: 6 մարդու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է աղբյուրը:




Լրահոս