Բաթումիում ընդդեմ Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի անցկացման բողոքի ցույց է անցկացվում: Ռուս երգչի ժամանման դեմ են հանդես գալիս հասարակական կազմակերպություններն ու «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները, հայտնում է Грузия-online-ը:
Նրանց խոսքերով՝ Ռուսաստանի կողմից վրացական հողերի օկուպացման ֆոնին անընդունելի է ռուս երգիչների համերգների անցկացումը:
Ակցիայի մասնակիցները հայտարարում է այդ համերգի համար ոչ միայն կազմակերպիչների, այլ նաև Բաթումիի քաղաքապետարանի պատասխանատվությունը: