Գագիկ Մինասյանը կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարվա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, այս մասին նշեց Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` այս ամենին հասարակության մասնակցությունը շատ կարևոր է: «Հասարակությունը պետք է տեղեկացված լինի կատարվող իրադարձություններին: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան, ի վերջո, հասարակությունն է որոշում կայացնողը: Չափազանց կարևոր է, որ քաղաքացին իր ընտրությունը կայացնելիս գիտակցված լինի»,-նշեց նա:

Պատգամավոր հավելեց՝ մասնագիտական հանձնաժողովին պատրաստվում է մի շարք առաջարկներ ներկայացնել, որոնցից մեկը կապված է կայուն մեծամասնականի հետ:

Ըստ նրա, նախագծում պետք է հստակ ձեւակերպվի, որ ԱԺ-ում հայտնված խմբակցություններն իրենք պետք է կարողանան ձևավորել կայուն մեծամասնություն, և միայն չհաջողվելու դեպքում երկրորդ փուլ լինի:

Պատգամավորի առաջարկներից մեկն էլ վերաբերվում է օրենսդրական նախաձեռնություններին:




Լրահոս