Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողությունը:

Քիչ առաջ այստեղ էր ժամանել նաև ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը` կնոջ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ: Եկեղեցում մի փոքր մնալուց հետո ՀՀ նախագահը մի քանի րոպե առանձնազրույց է ունեցել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանի, ապա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո հոռացել է:

Նրանից հետո գնացին  նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հոգեհանգստին ներկա ԲՀԿ-ականները: Մեր թղթակիցը հայտնում է, որ մարդկանց հոսքը դեպի եկեղեցի դեռ շարունակվում է:




Լրահոս