Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին «կզրկի՞» ՀՖՖ նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլի ընկել է աղմկալի պատմության մեջ. այս անգամ «փող ստանալու» թեմայով նա օգոստոսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի մոտ հանդիպման է հրավիրել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենին եւ նրա հետ զրուցելուց հետո, հրահանգել ծեծի ենթարկել ու տանել ՀՖՖ գրասենյակ՝ ստիպելով ընդունել, որ «Տարոն Ավիա» ընկերության պարտքը պարտավոր է վճարել իրեն: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ս. Սարգսյանը այս հարցի վերաբերյալ, եւ արդյո՞ք նման պահվածքը առիթ կդառնա, որ նրան «զրկի» ՀՖՖ նախագահի պաշտոնից:

ՀՀ նախագահի խոսնակն այսպես արձագանքեց. «Նշված գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հայտնի է՝ «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի առեւանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզելու համար դեռ նյութեր են նախապատրաստվում»: Նկատեցի՞ք՝ ՀՖՖ նախագահի ապագայի մասով խոսնակը ոչինչ չի պատասխանել: Մինչդեռ 2012-ի հունիսի 17-ին երբ Հայրապետյանի «հարսնաքարի» թիկնապահները ծեծելով սպանեցին ռազմական բժշկին, Սարգսյանն իր մոտ կանչեց Հայրապետյանին, որից հետո նա հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` BRAVO.am-ի:




Լրահոս