Ադրբեջանցին փորձել է վաճառքի նպատակով Թուրքիա տեղափոխել անչափահաս երեխաների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցին վաճառքի նպատակով փորձել է Թուրքիա տեղափոխել ադրբեջանական Գյանջա քաղաքի անչափահաս բնակիչներ Զիյադհան Մամեդովին (2004թ. ծնված), Ասիֆ Մամեդովին (2003թ. ծնված) և Յագուբ Ալիևին (2003թ. ծնված), հայտնում է «Интерфакс-Азербайджан» գործակալությունը` հղում անելով ադրբեջանական հեռուստաալիքներին:

Տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի քաղաքացի Զահիդ Գաջիևի կողմից վարած բեռնատարում սահմանային անցակետում ստուգումների ժամանակ հայտնաբերվել են մեկ 11-ամյա և երկու 12-ամյա տղաներ: Նրա խոսքով` երեխաները կանգնեցրել են մեքենան և խնդրել նրան տեղափոխել իրենց մինչ Գյանջա, իսկ նա` խաբելով երեխաներին, տարել է նրանց Շամքիր:

«Մենք հարցրեցինք նրան, թե ինչու է նա մեզ տանում Շամքիր, իսկ նա ասաց, որ մեկնում է Թուրքիա: Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք մեկնել նրա հետ»,-պատմել են տուժած երեխաները:




Լրահոս