Օգոստոսի 21-ին «Ոտքի Հայաստան» շարժումը հավաքվելու է Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ ներկայացնելու են իրենց մոտեցումները:
Armlur.am-ի հետ զրույցում շարժման անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով սկսված ստորագրահավաքը դեռևս շարունակվում է:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ թերահավատորեն է վերաբերվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդատվությանը: Նա նշեց, որ էներգետիկ ոլորտի այդպիսի խորհրդատվության համար նման գումարներ (230 հազար դոլար) տրամադրելն անիմաստ է, քանի որ դա ոչինչ չի լուծելու:
«Եթե նպատակահարմարությանն ենք նայում, այդ իշխանությունների գործունեությունը նպատակահարմար չի: Դրանք բոլորն անիմաստ ծախսեր են: Քրեական գործից պետք է խոսեն, ոչ թե խորհրդատվական ընկերությունից», – նշեց նա, հավելելով՝ «Այստեղ կա շահերի բախում և լուրջ բան տեղի չի ունենալու: Դա չեզոք կազմակերպություն չի»: