Ի՞նչ է մտածում Գագիկ Ծառուկյանը` վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի թանկացումը խոշոր բիզնեսի համար չի սուբսիդավորի:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ պարզելու Ծառուկյանի դիրքորոշումը, քանի որ վերջինս համարվում է խոշոր հարկատու:

Տոնոյանը նշեց, որ այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը չի կարող փոխանցել, քանի որ վերջինս ընտանիքի հետ գտնվում է արձակուրդում:

Տոնոյանը, սակայն նշեց. «Եթե էլեկտրաէներգիան թանկանում է բոլորի համար, բնական է, որ դա որոշակի կերպով անդրադառնալու է նաև ձեռնարկությունների վատնած հոսանքի` յուրաքանչյուր ամիս վճարած վարձավճարի վրա»:

Փաստորեն նկատենք, որ արձակուրդում գտնվելով Գագիկ Ծառուկյանը մասնակցություն չի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր, ինչպես նաև ՀՀ քնչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր հոգեհանգստյան արարողություններին:




Լրահոս