Ինչ վիճակում են ոստիկանները հայտնաբերել կացնահարված երիտասարդի բնակարանը դեպքից հետո (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, համայնքի բնակչուհի Սեդա Սարուխանյանը, տան հյուրասենյակում` գլխի շրջանի վնասվածքով, հայտնաբերել է որդու` 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի դիակը, ինչից հետո ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ժամեր անց, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել Վլադիմիր Կարապետյանի եղբայրը` 1978 թ. ծնված Կարապետ Կարապետյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս