Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ԲՀԿ Մամուլի ծառայությունը, այսօր ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենին։

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և սոցիալ տնտեսական խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ներկայացված փաթեթի վերաբերյալ կուսակցության մոտեցումները։

Քննարկվել են նաև արտաքին քաղաքական և տարածաշրջանային խնդիրներ։




Լրահոս