Աջափնյակում որ առանձնատանն էր ապրում վերելակի զոհ դարձած 5-ամյա փոքրիկը, և ինչ պարզեցին իրավապահները դեպքից երկու ամիս անց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկի վերելակում մահացած 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կարճվել է:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015 հունիսի 4-ին: Երեխան վերելակում եղել էր դայակի եւ ևս մեկ երեխայի հետ, ինքնաշեն վերելակը բռնել էր երեխայի մազերը և նրա ծնոտը մնացել էր երկու հարկերի արանքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեպքից հետո զոհված երեխայի ընտանիքի անդամներն այդ տանն այլեւս չեն ապրում: Թե ինչ են բացահայտել իրավապահ մարմինները, կարող եք դիտել «Բացահայտման» շրջանակներում:

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս