Այսօր գիշեր Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, 7 երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին:
Վերջինս պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Տոտո» գրասենյակի առջև: Վարազդատը այնտեղ պետք է ծառայություն անցկացներ:
Իսկ ծեծկռտուքն առաջացել է վիճաբանության հետևանքով. տղաները, կարծես, իրար չեն հասկացել:
Այս պահին Վարազդատ Խոցանյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. նրա վիճակը ծանր է: Նա մի շարք վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում: Այս պահին անգիտակից վիճակում է:
Այս պահին ԲԿ-ում են գտնվում իրավապահ մարմինները, անվտանգության ծառայության ղեկավար Վահե Դարբինյանը: