Գազի արտահոսքից հղի կին և երեխաներ են թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2006 թ. ծնված Գոռ Կ.-ն և 2014 թ. ծնված Սոֆիա Կ.-ն:

Պարզվել էր, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, երեխաներն իրենց բնակարանում գազի արտահոսքից թունավորվել են:

Օգոստոսի 20-ին ոստիկանություն է զանգահարել 1982 թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ կինը` 1983 թ. ծնված Սուսաննա Կ.-ն, օգոստոսի 20-ին, ժամը 02.20-ին, «վաղաժամ ծննդաբերություն, վիժման վտանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է ծննդատուն, ինչը հետևանք է օգոստոսի 15-ին իր բնակարանում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս