«Գրպանիցս հանել եմ դանակը ու…». Մարալիկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ի առավոտյան Մարալիկում երկու հոգի վեճի էին բռնվել , ովքեր զբաղվում էին անասնապահությամբ և իրար հետ պարտք ու պահանջ ունեին: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ նրանցի մեկը դանակահարել է մյուսին:

Րոպեներ անց դեպքի մասին տեղեկացրեցին ոստիկաններին և ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ծագած վիճաբանության ժամանակ Արմեն Ավդալյանը դանակահարել է իր հետ վիճաբանող մարալիկցուն:  Ավդալյանը տվել է խոստովանական բացատրություն:

«Գրպանիցս հանել եմ դանակը, խփել եմ», – նշել է նա:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում




Լրահոս