Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և ՀՀ մարզերի միջև համագործակցության համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ հերթական ծրագիրն է կյանքի կոչվել Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցները հանդիպել են Լճափ գյուղի գյուղապետ Հայկ Սիմոնյանի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման շրջանակներում Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար Նոր Նորք վարչական շրջանի կողմից նվիրաբերվել են դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ, իսկ դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանին փոխանցվել են մի քանի տասնյակ գրքեր՝ կրօջախի գրադարանը հարստացնելու համար: