ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:
Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու: