Այսօր հերթական սպանության դեպքն է գրանցվել: Կրծքավանդակին ստացված հրազենային վնասվածքից մահացել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ կյանքը փրկել չի հաջողվել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, դեպքի մանրամասներն ու դրդապատճառները դեռևս անհայտ են:
Լուսանկարը` Shamshyan.com