Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան. այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը. գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նա բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կանրադառնան նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- հայտնել են գերատեսչությունից: