«ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.50-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհին` Թալին քաղաքի խաչմերուկի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:

Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս