Մալազիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալազիայի մայրաքաղաքում հազարավոր ցուցարարներ օգոստոսի 30-ին վարչապետի հրաժարականի պահանջով կրկին դուրս են եկել փողոց:

Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հավելելով, որ ցուցարարների թվաքանակի վերաբերյալ իրավապահ մարմինների և ցույցերի կազմակերպիչների գնահատականները տարբերվում են: Ըստ մայրաքաղաքի ոստիկանապետի՝ ցույցերին մասնակցում է 25 հազարից ոչ ավելի մարդ, մինչդեռ դիտորդները խոսում են 250 հազարի մասին:

Բողոքի ակցիաները Կուալա Լումպուրում սկսվել են շաբաթ օրը և շարունակվել մինչև կեսգիշեր: Ցուցարարներից շատերը որոշել են տուն չգնալ և մնալ փողոցներում:




Լրահոս