Հանրային խորհուրդը լրացուցիչ կաշխատի մասնագիտական հանձնաժողովի հետ. մանրամասներ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Armlur.am-ի հետ զրույցում խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները մասնագիտական հանձնաժողովի հետ:

Դանիելյանը նշեց, որ իրենք Սահմանադրոււթյան նոր նախագիծը քննարկել են Հանրային խորհրդում և հավելեց, որ չեն կարող ասել` ընդհանուր առմամբ կողմ են, թե դեմ են: «Դա ավելի շատ քաղաքական մարմինների խնդիրն է, առանձին կետեր կան, որոնց հետ մենք համաձայն չենք: Բայց սկզբունքորեն լուրջ փոփոխություններ պետք են մեր երկրին», – նշեց նա, հավելելով, որ մտահոգություն այն է` արդյո՞ք այդ փոփոխությունը հենց Սահմանադրությամբ է անհրաժեշտ ամրագրել:

Դանիելյանի խոսքով` նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք խոսել են առանձին հոդվածների հետ կապված, որոնց հետ համաձայն չեն: «Բավական հարցերի հետ կապված, որոնց բարձրացրել են ՀԽ անդամները, որոշվեց, որ հանձնաժողովի հետ լրացուցիչ կաշխատենք: Հիմնականում իմ բարձրացրած հարցերի շուրջ, կարելի է ասել, համաձայնություն չեղավ», – հավելեց նա:

Բնապահպանը հավելեց, որ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլոր այն մտահոգությունները, որոնք ձևավորվել էին հանրային սեկտորի հետ հանդիպումների ընթացքում:




Լրահոս