Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան բաց կթողնի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ Նա ունի առողջական խնդիրներ և կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի մրցաշարում ստացած ծնկի վնասվածքից հետո։
«Ես անում էի հնարավորը, որպեսզի հասցնեի վերականգնվել, սակայն ժամանակը քիչ էր։ Կպատրաստվեմ ասիական մրցաշարերին և հույս ունեմ, որ մրցաշրջանը կավարտեմ լավ մարզավիճակում»,- նշել է ռուս թենիսիստուհին: