![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/c9c55e307b3c52d647876b830aeb5e25.jpg)
Երեւանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 21-ին ոստիկանի կողմից տարեց տղամարդուն ապտակելու և մարմնական վնասվածք պատճառելու դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` 67-ամյա Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:
Քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: