Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցությամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ՝ նրանց տրամադրվածության և նպատակների մասին, որը ներկայացնում ենք ստորև. Սամվել Աղաջանյան, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ

– Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում: Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից:

Մանրամասները` այստեղ




Լրահոս