ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը, որտեղ Ս. Կարապետյանն անցկացրել է իր հերթական ֆոտոսեսիան՝ այս անգամ նկարվելով մորթված կենդանիների ֆոնին: Ինչպիսի հումանիզմ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե մեքենաս կիսով չափ կամ մասամբ գտնվում է կարմիր գծերի մեջ (որի համար ես վճարում եմ տարեկան 12.000 դրամ), ու բավականին հեռու է կայանած հետիոտնի համար նախատեսված անցումից, ապա խնդրում եմ՝ ասեք՝ այդ դեպքում ենթակա՞ է տուգանման, թե՞ ոչ:

Երեմ Մխիթարյան (48 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այդ հարցը վիճարկման առիթ է տալիս, սակայն չկա մի նորմ որտեղ նշված լինի, թե որ դեպքում է մեքենան համարվում վճարովի կայանատեղում կանգնած մեքենա: Այնուամենայնիվ, եթե մի գործողություն կամ անգործություն չի արգելվում, ապա թույլատրվում է, ու եթե Դուք էլ հետիոտնային անցումից 5 մ սահմանված հեռավորությունը պահպանել եք, ապա տուգանվելու դեպքում, կարծում ենք, բավարար հիմքեր ունեք բողոքարկելու համար:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Երեւանի վճարովի ավտոկանգառներից մինչեւ 5 րոպե օգտվելն անվճար է: 5 րոպեից ավել կայանելու համար վարորդը պարտավոր է վճարել: Մեկ ժամ կայանելն արժի 100 դրամ, մեկ օրը` 500, մեկ շաբաթը՝ 1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին՝ 12 հազար դրամ: Կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվում: Մեկ տարվա համար վճարելով՝ վարորդը իրավունք կունենա ծառայությունից օգտվել ոչ թե 12 ամիս, այլ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր (աշխատողներ) իրավունք չունեն օգտվելու սոցիալական փաթեթի ծառայություններից:

Իռեն Գալստյան (38 տարեկան, գլխավոր օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչի տարեկան արժեքը 8000 դրամ է: Այսինքն՝ 132.000 դրամից 52.000-ը տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72.000 դրամը՝ սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերմանը:




Լրահոս