Վարդան Պետրոսյանի` աշխատանքի անցնելու որոշումը դեռևս չի կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի աշխատանքային պայմանագիրն արդեն իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում է: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից` Վարդան Պետրոսյանի` աշխատանքի անցնելու հետ կապված համապատասխան որոշումը կկայացվի եռօրյա ժամկետում:

Հավելենք, որ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով` Վարդան Պետրոսյանը կաշխատի «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում` որպես պրոդյուսեր: Առաջարկ նա այդ կենտրոնից է ստացել:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը սեպտեմբերի 4-ից գտնվում է պատժի կրման բաց ռեժիմում: Նա նշված օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր կացարանից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:




Լրահոս