Գյումրին ևս միացավ հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներին. սեպտեմբերի 11-ին կհավաքվեն Թատերական հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրին էլ միացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներին: Սեպտեմբերի 11-ին ժամը 18:30-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա բողոքի հավաք-երթ: Նշենք, որ նույն օրը նույն ժամին Երևանում մեկնարկում է «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը:

Ավելացնենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ իրենք մարզերից ահազանգեր են ստացել, որ բնակիչներին հոսանքի թանկացած սակագնով են ամսական հաշվարկները ներկայացվել: Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենք հետևողական կլինեն և կհրապարակեն բնակիչների կատարած մուծումների կտրոնները:

 




Լրահոս