Վրաստանում ոչնչացրել են ռուսական քարոզչական դասագրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերում վրացի օգտատերերը տեղեկություն են տարածել ռուսական դպրոցների համար նախատեսված 7-րդ դասարանի աշխարհագրության դասագրքերի մասին: Դասագրքում Աբխազիան և Սամաչաբլոն (Ցխինվալի շրջան) նշված են որպես անկախ պետություններ, իսկ Ղրիմը՝ Ռուսաստանի կազմում, փոխանցում է Грузия Online-ը:

Ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները՝ դասագրքերը ոչնչացվել են, իսկ գործընթացին հետևել է պարեկային ոստիկանությունը:

«Վրաստանում չպետք է աշխատի ռուսական քարոզչությունը: Ռուսաստանը պետք է հասկանա, որ Աբխազիան և Սամաչաբլոն եղել են, կան և կլինեն Վրաստանի անբաժանելի մասը, իսկ Ղրիմը՝ Ուկրաինայի»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս