«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ որեւէ հիվանդանոցում մահվան կասկածելի դեպք է արձանագրվում, անպայման նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որն անցկացնում է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը: Որպես կանոն՝ բժիշկների մեղքը հերքվում է: Սակայն, միեւնույն է, հիվանդների հարազատները մնում են իրենց համոզմանը, որ մահը բժիշկների մեղքով է եղել, իսկ կենտրոնի մասնագետներն էլ եզրակացությունը գրել են իրենց գործընկերներին բանտարկությունից ազատելու համար: Այս կասկածները պատահական չեն եւ բավական խոր արմատներ ունեն:
Մարդիկ դեռ հիշում են, որ հենց այս կենտրոնն էր Մարտի 1-ի գործերով կեղծ եզրակացություններ տալիս: Այս կենտրոնի թոշակի գնացած նախկին ղեկավար Շոթա Վարդանյանն էր բոլորին համոզում, որ տեսագրությունում արյան «լճի» մեջ երեւացող մարմնի կտորը ոչ թե մարդու, այլ խոզի ծնոտի մաս է: Իսկ այսօր այդ կենտրոնը ղեկավարում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի փեսան՝ Մհեր Բիշարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: