Քաղաքական վերնախավը Աշոտ Աղաբաբյանին փրկելու ծրագրեր է մշակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի գործերը, բոլորը գիտեն, որ վատ են: Նրա նկատմամբ հարկային մեծ տուգանքներ դրվեցին, ապա տոնավաճառի սնանկացման գործընթաց սկսվեց, աշխատակիցներ կրճատվեցին:

Հիմա տոնավաճառի մեծ մասը դատարկ է, շաբաթվա մեջ 3 օր չի աշխատում: Սակայն Գալուստ Սահակյանի աներձագին, բնական է, որ մինչև վերջ չեն սնանկացնելու, և այժմ, մեզ հասած տեղեկություններով, նրա փրկության ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երևան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս