Մարդկանց կործանում են կարծրատիպերը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Սիրիայից, Իրաքից և տարածաշրջանի այլ երկրներից Եվրոպա փախչող գաղթականները եվրոպացիներից ոչնչով վատը չեն: Իսլամը մեր կրոնից՝ քրիստոնեությունից, պակաս կրոն չի: Նրանք, ովքեր իրենց հավատացյալ են համարում, չեն կարող թշնամական զգացմունքներ ունենալ այլ կրոնի ներկայացուցիչների կամ աթեիստների նկատմամբ: Մաշկի սպիտակ գույնը ոչնչով գերադասելի չէ թուխ գույնից: Բոլոր ազգերի զավակների, բոլոր կրոնների ներկայացուցիչների մեջ էլ կարող են լինել հանճարներ, առաքինի կամ պարկեշտ մարդիկ, կարող են լինել նաև խուլիգաններ, սրիկաներ և ահաբեկիչներ:

Վերոշարադրյալ գաղափարները, այսպես կոչված «եվրոպական արժեքներ» չեն, նման մտքեր կարելի է կարդալ ոչ միայն քրիստոնյաների, այլև բուդդիստների, կոնֆուցիականների, սուֆիզմի հետևորդների գրքերում: Չմտածել այդպես, ենթադրել, որ որևէ բանի հավատալը նշանակում է պայքարել անհավատների դեմ, անմտություն է, որ կործանել է բազմաթիվ, այդ թվում նաև շատ հզոր երկրներ:

Մարդկանց և երկրները կործանում են ոչ թե «թուլությունը» կամ արմունկներով «արևի տակ տեղ բացելու» անկարողությունը, այլև մտքի սահմանափակությունը, որը երբեմն անվանում են «դոգմա» կամ «կարծրատիպ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս