Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախագիծը մանրամասն զեկուցման կարիք ունի: Նախագծով նախատեսվում է խստացնել երկաթուղային գծերում և ուղևորային կառամատույցներում գտնվելու, երկաթուղային շարժակազմից օգտվելու, վագոններ նստելու և (կամ) վագոններից իջնելու ժամանակ քաղաքացիների կողմից պահպանվող կանոնները։
«Ընդհանրաես ուշադիր լինենք՝ որևէ մի լրացուցիչ բեռ, ծանրություն չդնենք գործարար աշխարհի համար։ Սա հիմք ընդունեք, ու դա բոլորին է վերաբերում։ Եթե դուք մինչ օրս եղած պայմանները հանդուրժել եք, ի՞նչն է պատճառը, որ մենք հիմա խստացնում ենք, դա ինձ համար անհասկանալի է։ Այսօրվա սոցիալական պայմաններում հարկավոր է հակառակը անել՝ բիզնեսի բեռը թեթևացնել, դյուրացնենք բիզնես աշխարհի կյանքը»,- նշեց վարչապետը։