Հարկերից խուսափելու համար Մասկերանոյին դատի կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հարկային տեսչությունը ծրագրում է դատի տալ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյին:

Ըստ «El País»-ի տեղեկության, արգենտինացի ֆուտբոլիստը 2011-2012 թվականների ընթացքում իր իմիջից ստացած գումարներից 1,5 միլիոն եվրոյի հարկ չի վճարել:

Մասկերանոն արդեն վճարել է այդ գումարը, ինչպես նաև 20 հազար եվրո` որպես ուշացման տուգանք: Սակայն հարկային տեսչությունը ցանկանում է վճարվելիք գումարից խուսափելու համար այնուամենայնիվ դատարան դիմել:

Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստին նվազագույն պատիժ է սպառնում:




Լրահոս