Տիբո Կուրտուան բաց կթողնի երկու ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայից մոտ երկու ամիս ժամանակ կպահանջվի` ստացած վնասվածքից ապաքինվելու համար:  «Daily Mail»-ը հայտնում է, որ թեև 23-ամյա բելգիացին խուսափել է խաչաձև կապանների պատռվածքից, բայց միևնույն է` բաց կթողնի 2 ամիս:

Անգլիական թիմի հիմնական դարպասապահը նրան չի կարող օգնել «Էվերտոն»-ի, Մաքքաբիի (Չեմպիոնների լիգա), «Արսենալ»-ի, «Ուոլսոլ»-ի և մի քանի այլ ակումբների դեմ խաղերում:




Լրահոս