Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին բաց է թողել թիմի հերթական մարզումը:
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչն արգենտինացուն հանգստանալու հնարավորություն է տվել, քանի որ ծնվել է վերջինիս 2-րդ երեխան,- հայտնում է «Marca»-ն:
Հարկ է նշել, որ Մեսսին շաբաթվա ընթացքում «Բարսելոնայի» հետ որևէ մարզման չի մասնակցել: Չնայած մարզումներից բացակայության փաստին` Մեսսին կմասնակցի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: