Ինչով է զբաղվում կուրսանտի սպանությունից հետո պաշտոնից հեռացված ռազմական ինստիտուտի ղեկավարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարի պաշտոնից ազատված Մարտին Կարապետյանը զինված ուժերում չի աշխատում եւ այլեւս չի վերադառնա այդ համակարգ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, թե զբաղվում է իր թոռնիկներով եւ ցանկություն չունի խոսելու: Հիշեցնենք, որ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատվեց փետրվարի 29-ին` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո: Հավելենք, որ կուրսանտի սպանության քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն շուտով կուղարկվի դատարան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս