«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին` նշեց, որ կազմվել է մի նախագիծ, որը կապ չունի ազգային շահի հետ:
«Այստեղ Սերժ Սարգսյանի փաստաբաններն են, որոնք փորձում են երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանավարումը, փոխանակ նրա իմպիչմենթի հարցը քննարկվեր և գնահատական տրվեր այս տարիների ընթացքում նրա գործունեությանը», – նշեց պատգամավորը:
Նա հանրությանը կոչ արեց հետևել ԱԺ-ում ընթացող բոլոր քննարկումներին, որ Սերժ Սարգսյանին կարողանան հեռացնել պաշտոնավարումից:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարգադրեց անջատել Զ.Փոստանջյանի խոսափողը, ու հայտարարեց, որ նիստն ուղիղ հեռարձակվում է, և պետք չէ խեղաթյուրել ու թյուրիմացության մեջ գցել մարդկանց: