Թուրքիայում սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 22 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում դարձյալ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Ինչպես հայտնում է Dogan գործակալությունը, փախստականներին Կոս հունական կղզի տեղափոխող նավը խորտակվել է Թուրքիայի հարավ-արևմտյան Մուգլա նահանգի Դատչա քաղաքի շրջանում: Արդյունքում զոհվել է 22 մարդ:

Մարդկանց փրկելու համար դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի ափային անվտանգության 5 նավ: Հաջողվել է փրկել 211 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հաղորդվում է, որ նույն պահին խորտակվել է նաև մեկ այլ նավակ, որի 2 ուղևորները նույնպես մահացել են։




Լրահոս