Ես ընդդիմադիրների ասածներին չեմ հավատում, նախագահի ասածին եմ հավատում. Ալեքսան Պետրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկ, այսօր լրագրողների հետ զրույցում չպատասխանեց երեկ Ազգային ժողովում հնչած այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը չպետք է տանը նստի: Նա նշեց, թե ինքը չէ այն մարդը, ով պետք է պատասխանի այդ հարցին:

Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և կարծում է, որ այն մեր երկրի համար առաջխաղացման հնարավորություններ կընձեռի:

«Դա լավ հարց չէ, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչ պետք է անի: Ես էլ ընդդիմադիրների ասածին չեմ հավատում, նախագահի ասածին եմ հավատում: Ես հավատում եմ նրա հայտարարությանը: Դա ՀՀ նախագահի ասած խոսքն է», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս