Ժամանակը ցույց կտա, թե «Ոչ»-ի շարժումն ինչի կհանգեցնի: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով ՀՀԿ-ականների այն քննադատություններին, թե շարժումը ոչնչի չի հասնի:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության անդամների և պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի միջև առկա հարաբերություններին, Ջհանգիրյանը նշեց, թե Սարգսյանն առանձին կուսակցությունն ունի և իր որոշումն է եղել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը:
«Դա Լյուդմիլա Սարգսյանի իրավունքն է, ինքը կուսակցության ղեկավար է, ինքը որոշել է գնալ: Դա Տիկին Սարգսյանի գործն է», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան