ՆԱՏՕ-ի կործանիչները երկու ռուսական ռազմական ինքնաթիռ են որսացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի օդային ոստիկան առաքելությանը մասնակցող կործանիչները Լատվիայի մոտերքում երկու ռուսական ռազմական ինքնաթիռ են որսացել: Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտություն» կայքը:

«Սեպտեմբերի 15-ին օդային ոստիկանության կործանիչները Բալթիկ ծովի վրա օդային տարածքում՝ Լատվիայի սահմանի մոտ, նկատել են ռուսական Սու-27 և Ան-12 ինքնաթիռներ»,- այս մասին հայտնել են Լատվիայի Ազգային զինված ուժերը:

Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն վերջին կես տարիների ընթացքում շուրջ 250 ռուսական ինքնաթիռներ է որսացել:

Ընդ որում, դրանք որևէ պետության օդային ու ծովային տարածքներ չեն խախտել, սակայն ինքնաթիռների պարագայում խոսքը գնում է քաղավիացիայի համար սպառնալիքի մասին:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս