Հաջորդող երկու տարիները պատմության ողջ ընթացքում ամենաշոգն են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ ժամանակում երկիր մոլորակի բնակիչներին սպասվում է կլիմայի զգալի փոփոխություններ: Բրիտանական օդերևութաբանական ծառայությունը մի զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ հաջորդ երկու տարիները կարող են դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենաշոգը:

Օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ մթնոլորտ սկսել է արտանետվել էլ ավելի շատ ածխաթթու գազ, բացի այդ, համաշխարհային օվկիանոսում գործընթացներ են տեղի ունենում, որոնք ևս ազդում են Երկրի կլիմայի վրա:

Բրիտանացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ 2015 ու 2016 թթ Ասիային ու Ավստրալիային երաշտ է սպասվում, իսկ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաները ստիպված են լինելու հաղթահարել հորդառատ անձրևները: Եվրոպայի հյուսիսում ավելի ցուրտ կլինի, իսկ բրիտանացիները կիմանան, թե ինչ է նշանակում ձնառատ ձմեռը:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս