Իշխանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի այս քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկումն ավարտի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամների շրջանում երեկ իրարանցում  էր, քանի որ նրանք արդեն հասկացել են, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները իրենց նախատեսածից երկար են տեւելու: Ուստի ՀՀԿ-ականները քննարկում էին այսօր՝ ժամը 18.00-ին, քառօրյայի ավարտից անմիջապես հետո արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Քանի որ այդպես էլ չի հաջողվի քննարկումները ավարտել, ուստի ՀՀԿ-ականները չեն բացառում, որ ուրբաթ եւ շաբաթ օրը եւս կշարունակվեն աշխատանքները. սեպտեմբերի 19-ը հայտարարված է աշխատանքային օր:

Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս քառօրյայի շրջանակներում ավարտեն նոր Սահմանադրության նախագծի քննարկումները: Այդ դեպքում հաջորդ՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք քառօրյայում էլ փաստաթուղթը կդնեն քվեարկության: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Ժողովուրդ»-ին ասաց, որ արտահերթի վերաբերյալ որոշումն իրենք դեռ չեն կայացրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս