Սերբիայի ոստիկանության ուժեղացված ջոկատները սերբ-հունգարական սամանին «Խորգոշ-Ռեսկե» անցակետի շրջանում սահմանային պատից հետ են շպրտել փախստականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ փախստականները նախկինի նման ճամբարել են Սերբիայի ու Հունգարիայի տարածքների միջև չեզոք գոտում, սակայն պատից արդեն մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Իրավիճակը դեռևս հանգիստ է, փախստականների մեծ մասը քնած են:
Ավելի վաղ Հունգարիայի ոստիկանությունը հայտնել է, որ «ագրեսիվ տրամադրված» ներգաղթյալների խումբը ճեղքել է Սերբիայի հետ սահմանային պատնեշը:
Ի պատասխան՝ Հունգարիայի ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան