Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում դատավաոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ պետք է լսվեր քրեական աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի, գործով պաշտոնական ճառը: Սակայն, պաշտպան Երեմ Սարգսյանը չէր ներկայացել նիստին:
Նախագահողն ամբաստանյալին հարցրեց` վերջինս կո՞ղմ է, որ առանց պաշտպանի նիստը շարունակեն, որին ի պատասխան Արթուր Ղազարյանը տվեց բացասական պատասխան: Վերջինս նշեց, որ առանց իր պաշտպանի չի ցանկանում նիստը շարունակել: Ըստ այդմ` նիստը հետաձգվեց:
Armlur.am-ի տեղեկություններոց` Երեմ Սարգսյանն այսօր Գյումրիում մասնակցում էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությանը:
Հավելենք, որ Արթուր Ղազարյանի դատաքննությունն ընթացել է արագացված կարգով, քանի որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Մեղադրողը նրա համար պահանջել է մեկ ու կես տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանը` Քանաքեռցի Տույը, մեղադրվում է ապօրինի զենք կրելու և պահելու մեջ: