Խորվաթիայից Հունգարիա է մեկ գիշերում անցել շուրջ 3 հազար ներգաղթյալ, չնայած սահմանին ավելի խստացված վերահսկողություն սահմանելու մասին ուժի մեջ մտած օրենքի, հայտնում է M1 հեռուստաալիքը:
«Օլդ բնակավայրի շրջանում շուրջ 3 հազար փախստական է մեկ գիշերում անցել: Հունգարիայի ոստիկանությունը նրանց համար ավտոբուսներ է պատրաստել, նրանց կտեղափոխեն Ավստրիայի հետ սահման»,- հայտնել է հեռուստաալիքը:
Այժմ, ինչպես հայտնում է հեռուստաալիքի լրագրողը, բնակավայրում կանգնած են 15 երկար «Իկառուս» մակնիշի ոստիկանական ավտոբուսներ՝ ներգաղթյալներին տեղափոխելու համար: