Զանգվածային սպանություն Սիրիայում. իսլամիստները 56 զինծառայողի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլամիստ գրոհայինները Սիրիայի հյուսիս-արևմուտքում գրավված ավիաբազայում մասսայական կրակահերթերի ժամանակ կառավարական զինված  ուժերի 56 անդամի են սպանել, հայտնում է mignews-ը:

Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Աբու-ազ-Զուհուր ավիաբազայում մասսայական սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ավիաբազան, որը գտնվում է Իդլիբ մարզում, գրավվել է «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումների կողմից սեպտեմբերի 9-ին:

«Մասսայական հանցագործության մասին տեղեկությունները համապատասխանում են ճշմարտությանը»,-ասվում է Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնի հաղորդագրության մեջ:




Լրահոս