Եվ այնուամենայնիվ դա տեղի ունեցավ: Պատմության մեջ ММА-ի ամենահայտնի մարզիկներից մեկը՝ Ֆյոդոր Եմելյանենկոն հաղորդել է, թե երբ և որտեղ տեղի կունենա վերադարձից հետո նրա առաջին մարտը: Bellator и GLORY հետ համատեղ միջոցառմանը լեգենդար PRIDE-ի աջակից Նոբոուկի Սակակիբարան հայտնել է, որ ММА-ի ամենամյա շոուն, որն անց է կացվում Ճապոնիայում՝ Ամանորին ընդառաջ, կհեռարձակվի Spike հեռուստաալիքով: Իսկ այդ մրցաշարի գլխավոր իրադարձությունը Ֆյոդոր Եմելյանենկոյի մասնակցությամբ մարտն է լինելու: «Վերջին Կայսեր» մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Վերադարձի պատճառների մասին հարցին Ֆյոդորը կարճ է պատասխանել՝ «Ես մարտիկ եմ և ես պատրաստ եմ: Ես կհանդիպեմ Ձեզ հետ Spike TV-ի ամանորյա շոուի ժամանակ»: