Վանաձորում 44-ամյա տղամարդը գլորվել է «Առյուծներով աղբյուր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.48-ին տեղեկություն է ստացվել, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 5-րդ կմ-ում` «Առյուծներով աղբյուրի» մոտակայքում, տղամարդը սայթաքել և գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 1971 թ. ծնված Ս. Զ.-ին, ով ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:




Լրահոս